Լրահոս

18.04.2017 21:50


Գյումրու 102-րդ ռազմաբազայից զինծառայող է փախել․ լուսանկարը ձեռքերին՝ ռուս սպաներն ու ոստիկանները դռներն են թակում

Գյումրու 102-րդ ռազմաբազայից զինծառայող է փախել․ լուսանկարը ձեռքերին՝ ռուս սպաներն ու ոստիկանները դռներն են թակում

Մի քանի ժամ է՝ Գյումրու Մուշ թաղամասում հայ ոստիկանները ռուս սպաները հետ համատեղ թակում են բնակելի շենքերի տների դռները՝ ցույց տալով 102-րդ ռազմաբազայի զինծառայողներից մեկի լուսանկարը ու հետաքրքրվելով՝ արդյո՞ք չեն տեսել նրան այդ տեղանքում։ aravot.am-ին ոստիկանությունից հաջողվել է ճշտել, որ 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունն այսօր ոստիկանության «Մուշ» բաժին հաղորդում է ներկայացրել, որ ամսի 16-ին, ժամը 9․30 սահմաններում պայմանագրային զինծառայողը դուրս է եկել իր բնակության վայրից՝ հանրակացարանից ու չի վերադարձել։

Ըստ ռազմաբազայի՝ Գյումրու ոստիկանությանը ներկայացրած հայտարարության, նա եղել է քաղաքացիական հագուստով, առանց զենքի։ Թեև Մուշ թաղամասի բնակիչներ մոտ արդեն իսկ տագնապ է սկսվել, թե նա զինված է։

Ըստ ռուսաստանյան լրատվամիջոցների` 102-րդ ռազմաբազայի զինծառայողների անունը Դմիտրի Լոշմանով է:

Այս խորագրի վերջին նյութերը