Լրահոս

18.04.2017 17:28


Վարժանքներ են սկսել Հայաստանի ռուսաստանյան բազայի հետախույզները (լուսանկար)

Վարժանքներ են սկսել Հայաստանի ռուսաստանյան բազայի հետախույզները (լուսանկար)

Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի ռազմաբազայում մեկնարկել են հետախուզական ստորաբաժանումների մարտավարական, հատուկ նշանակության վարժանքները: razm.info–ն գրում է, որ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Վարժանքներին մասնակցում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի շուրջ 500 զինծառայող, ընդգրկված է ավելի քան 50 միավոր ռազմական տեխնիկա:

«Կամխուդ» զորավարժարանում հետախույզները մշակել են պայմանական հակառակորդի գտնվելու վայրի հայտնաբերման և շրջափակման, դիվերսիոն խմբի շարասյան վրա հարձակվելու և լեռնային վայրում զենքի ու զինամթերքի հայտնաբերման հարցեր:

Հետախույզները պետք է հանձնեն հատուկ նշանակության, մարտավարական, կրակային պատրաստության շուրջ 30 նորմատիվներ:

Այս խորագրի վերջին նյութերը