Լրահոս

18.04.2017 17:25


Կալանավորի ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է դարչնագույն զանգված պարունակող փաթեթ

Կալանավորի ծխախոտի տուփի միջից հայտնաբերվել է դարչնագույն զանգված պարունակող փաթեթ

Ապրիլի 18-ին` ժամը 14:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից հիմնարկ վերադարձած կալանավորված անձ Ս. Պ.-ի անձնական զննությամբ վերջինիս գրպանում եղած ծխախոտի տուփի միջից հայտնաբերել են 1,4 գրամ ընդհանուր քաշով դարչնագույն զանգված պարունակող փաթեթ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Առգրավվածն ուղարկվել է դատաքիմիական փորձաքննության:

Նախապատրաստվում են նյութեր:

Այս խորագրի վերջին նյութերը