Լրահոս

15.01.2010 12:24


Ըստ Վ. Շիրխանյանի՝ եթե առաջին հերթին ՀԱԿ–ի միջամտությունը չլիներ, ապա ՍԴՀԿ–ն չէր պառակտվի

Ըստ Վ. Շիրխանյանի՝ եթե առաջին հերթին ՀԱԿ–ի միջամտությունը չլիներ, ապա ՍԴՀԿ–ն չէր պառակտվի

Մամուլի ազգային ակումբում պատասխանելով «7օր»-ի այն հարցին, թե 2010թ. հունվարի 9-ի համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ներկայությունը Լյուդմիլա Սարգսյանին «չլեգիտիմացրե՞ց» որպես ՍԴՀԿ ատենապետ, ՍԴՀԿ կենտրոնական վարչության անդամ Վահան Շիրխանյանը պատասխանել է, որ իր համար անընդունելի է, երբ որևէ այլ արտաքին քաղաքական ուժ միջամտում է մեկ այլ ինքնուրույն կուսակցության ներքին խնդիրներին։

-Դա անթույլատրելի է, որովհետև կուսակցությունն ինքնուրույն մարմին է՝ իր ծրագրով, կանոնադրությամբ, ղեկավար կազմով, և ոչ ոք իրավունք չունի խառնվել նրա ներքին խնդիրներին։ Ցանկացած արտաքին միջամտություն բերում է պառակտման։ Կուսակցությունն ինքն իր ներքին խնդիրները կարող էր հանգիստ լուծել, եթե չլիներ արտաքին միջամտությունը՝ և՛ Կոնգրեսի կողմից, և՛ այլն։ Իհարկե՝ առջին հերթին Կոնգրեսի, որովհետև այն պահից, երբ համահնչակյան կառույցը ճանաչեց արդեն անցկացված համագումարը և նրա ընտրած մարմինը, Կոնգրեսը չպետք է շտապեր ասել, որ ինքը պաշտպանում է մեկ այլին,- նշել է Վ. Շիրխանյանը։

Նա նաև նշել է, որ Լյուդմիլա Սարգսյանը չի՛ ներկայացնում Հնչակյան կառույցը.

-Եվ ես չգիտեմ, թե կոնկրետ Կոնգրեսում նա ո՞ւմ է ներկայացնում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը