Լրահոս

18.04.2017 14:37


Արմեն Ամիրյան. «Պետք է վերատեսության ենթարկել ռեստորան հասկացությունը մեր մտայնության մեջ»

Արմեն Ամիրյան. «Պետք է վերատեսության ենթարկել ռեստորան հասկացությունը մեր մտայնության մեջ»

Այսօր հրավիրված ասուլիսում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը ևս մեկ անգամ անդրադարձել է Օպերային թատրոնում ռեստորան կառուցելու թեմային:

«Որևէ կերպ մեր մտադրությունները չեն կարող փոխվել։ Կոչ կանեմ, որ մեր հասարակությունն իր մտայնությունը փոխի, թե ինչպես կարելի է վերաբերվել ռեստորանին, այն ենթակառուցվածքներին, որոնք նախաձեռնում ենք ստեղծել և կառուցել Օպերային թատրոնում: Պետք է վերատեսության ենթարկել ռեստորան հասկացությունը մեր մտայնության մեջ։ Չի կարելի ռեստորանն անպայման կապել այն ուտեստների հետ, ինչը բարձրաձայնում են սոցիալական ցանցերում։ Հասկանում եմ, որ մարդիկ ինչ տեսել են, այն էլ երևակայում են»,–ասել է նա՝ միաժամանակ հավելելով, որ թատրոնները թերֆինանսավորման խնդիր չունեն։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը