Լրահոս

18.04.2017 14:45


Ավտովթար Երևանում. «Վեոլիա Ջուր» ընկերության տեխնիկական մասի տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց

Ավտովթար Երևանում. «Վեոլիա Ջուր» ընկերության տեխնիկական մասի տնօրենը տեղափոխվել է հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Ռոստովյան-Ազատամարտիկներ փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 44-ամյա Վահե Բատոյանի վարած Kia մակնիշի 088 QQ 08 համարանիշի և 63-ամյա Արտակ Հարությունյանի վարած Lexus մակնիշի 08 ՕD 101 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, վթարի հետևանքով Kia-ի վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Kia-ի վարորդ Ա. Բատոյանը աշխատում է «Վեոլիա Ջուր» ընկերությունում՝ որպես տեխնիկական մասի տնօրեն։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը