Լրահոս

18.04.2017 18:00


5 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար

5 օրվա ընթացքում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 13-18-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 41 դեպքից բացահայտվել է 40-ը:

Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 5 դեպք:
Բացահայտվել է գողության 42, խարդախության 19, յուրացման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 3-ական, կողոպուտի, խուլիգանության և կաշառակերության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության, ավազակային հարձակման և ապօրինի ծառահատման 1-ական, գողության 4, մարմնական վնասվածք հասցնելու և ավտոմեքենա փախցնելու 2-ական դեպք։
Անցած 5 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետևանքով 65 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը