Լրահոս

18.04.2017 08:17


Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի պատը փլուզվել է

Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի պատը փլուզվել է

Ապրիլի 17-ին, ժամը 20:56-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սիմեոն Երևանցու փողոցի տներից մեկի պատը կիսով չափ փլուզվել է:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է չբնակեցված տան (մոտ 100 քմ) արտաքին հողաշեն պատը մասամբ՝ մոտ 12 քմ. առկա է տան ամբողջական փլուզման վտանգ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը