Լրահոս

18.04.2017 08:04


Հրդեհը բռնկվել էր Տիգրան Մեծի պողոտայում գտնվող մսի վաճառքի կրպակում (լրացված)

Հրդեհը բռնկվել էր Տիգրան Մեծի պողոտայում գտնվող մսի վաճառքի կրպակում (լրացված)

Ապրիլի 17-ին, ժամը 20:18-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Սասունցի Դավիթ արձանի մոտակայքում գտնվող մսամթերքի կրպակներից մեկում:

Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արձագանքման խմբերը, հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը և երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծի պողոտայի թիվ 76/8 հասցեում գտնվող մսի վաճառքի կրպակում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:35-ին, մարվել՝ 20:41-ին:

Ամբողջությամբ այրվել են կախովի առաստաղը՝ 15 քմ, կենցաղային իրեր, էլ. լարեր՝ 10 գմ, էլ. հաշվիչ և գույքը (սեղան, մսաղաց), ջերմահարվել է հարակից արագ սննդի սպասարկման կետի փրփրապլաստե պատը (մոտ 1 քմ):

Այս խորագրի վերջին նյութերը