Լրահոս

18.04.2017 08:51


Ցուցահանդես Հուշարձանների միջազգային օրվա շրջանակում՝ մայիսի 8-ը

Ցուցահանդես Հուշարձանների միջազգային օրվա շրջանակում՝ մայիսի 8-ը

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկությամբ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983թ.-ից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր՝ կոչ անելով իր անդամ-պետություններին գործունեության տարաբնույթ ձևերով նպաստել հուշարձանների պահպանությանը և լուսաբանել ժառանգության պահպանության կարևորությունն ու խնդիրները, բարձրացնել հասարակության զգոնությունը և պատասխանատվությունը ժառանգության պահպանության հանդեպ: Այս տարի ժառանգության պահապաններին առաջարկվել է ապրիլի 18-ը՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը նշել «Մշակութային ժառանգություն և կայուն զբոսաշրջություն» խորագրի ներքո:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպության հետ համատեղ թեմայի շրջանակում կազմակերպում է «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» խորագրով ցուցահանդես։ Ցուցահանդեսը այցելուին կներկայացնի Էրեբունի, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման խնդիրները` մանրակերտների, գծագրերի և տեղեկատվական պաստառների միջոցով: Այն հրաշալի հնարավորություն է մոտիկից ճանաչելու և նորովի արժևորելու Երևանի մշակութային ժառանգությունը՝ հազարամյակների պատմություն ունեցող Էրեբունի, Կարմիր բլուր և Շենգավիթ հնավայրերը: ԻԿՕՄՕՍ/Հայաստանի և «Էրեբունի» արգելոց-թանգարանի համատեղ ջանքերով կազմակերպված «Երևանի մշակութային ժառանգությունը և կայուն զբոսաշրջությունը. Էրեբունի, Կարմիր բլուր, Շենգավիթ» ցուցահանդեսը» կգործի մինչև 2017թ. մայիսի 8-ը:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան

ԻԿՕՄՕՍ/Հայաստան կազմակերպություն

Այս խորագրի վերջին նյութերը