ԵՀՄՖ. «Կովկասի մասով հիանալի ներկայացված էին Վրաստանը և Թուրքիան»
Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ քարտուղարությունից հայտնում են, որ դեկտեմբերի 9-10-ին Վաշինգտոնում կայացել է շատ կարևոր մի ֆորում «Ռուսաստանի հետ տրանսատլանտիկ կոնսենսուսի ապագան» («Forging a Transatlantic Consensus on Russia») թեմայով: Ֆորումը կազմակերպված էր «Եվրոպայի Էկոնոմիկ ֆորում»-ի և Վաշինգտոնի «John Hopkins University» համալսարանի կողմից: Մասնակցության հրավեր ստացել էր Եվրոպայի Էկոնոմիկ ֆորումի «Հարավային Կովկասի անվտանգության ռազմավարություն» նստաշրջանի մշտական նախագահ, ԵՀՄՖ-ի նախագահ պարոն Աշոտ Գրիգորյանը, որի նախաձեռնությամբ առաջին անգամ այս ֆորումներին պաշտոնական մասնակցի ստատուսով հրավեր էր ստացել Արցախի Հանրապետության ԱՄՆ-ում մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Ռ. Ավետիսյանի մասնակցությանը դեմ էր հանդես եկել ադրբեջանական դեսպանատունը: Ավելին, Ադրբեջանի ներկայացուցիչ Ասիմ Մոլազադեն հայտարարել էր, որ Արցախի ներկայացուցչի ֆորումին մասնակցելու դեպքում ադրբեջանական պատվիրակությունը կհրաժարվի մասնակցությունից և կբոյկոտի ֆորումը: Նստաշրջանի ընթացքում «Եվրոպայի Էկոնոմիկ Ֆորում»-ի ղեկավարները պարոն Գրիգորյանի միջոցով հավաստիացել են Արցախի ներկայացուցչի մասնակցության մասին և տեղեկացրել ադրբեջանական պատվիրակությանը, որը չնայած ժամանել էր Վաշինգտոն, բայց չհայտնվեց ոչ «John Hopkins» համալսարանում և ոչ էլ Հունգարիայի դեսպանատանն անցկացվող ֆորումի պաշտոնական փակման արարողությանը: Ըստ ԵՀՄՖ-ի սա առաջին լուրջ հաջողությունն էր «Եվրոպայի Էկոնոմիկ» ֆորումին Արցախի պաշտոնական ներկայացուցչի ներգրավման հարցում, քանի որ մինչ այժմ ադրբեջանցիներին միշտ հաջողվել էր դիմագրավել Արցախի' ցանկացած ձևով, մասնակցությանը համաշխարհային նշանակություն ունեցող այս ֆորումներին:
Ֆորումը բացեց սենատոր Ջոն Մկկեյնը «Իրատեսությունը Ռուսաստանի շուրջ-ընդհանրությունները և տարբերությունները» թեմայով իր ֆունդամենտալ ելույթով: Սենատորի ելույթը մի աննախադեպ հակառուսական ակցենտ էր պարունակում, որը զարմացրեց ներկաներին: Նա երկար խոսեց Վրաստանի նկատմամբ ռուսական ագրեսիայի և «վրացական տարածքի 20 տոկոսի օկուպացիայի» մասին' հայտարարելով, որ ԱՄՆ պարտավոր է ավելի զինել Վրաստանին' օգնելով նրան ետ բերելու իր կորցրած տարածքները: Նա հույս հայտնեց, որ Վրաստանն ու Ուկրաինան շուտով կանդամակցեն ՆԱՏՈ-ին և մինչ այդ ԱՄՆ-ի օգնությամբ լուծած կլինեն իրենց հարցերը Ռուսաստանի հետ: Սենատորի զայրույթի մյուս գագաթնակետը Խոդորկովսկու բանտում գտնվելու լուրջ փաստն է, որի շուրջ նա բազմիցս արտահայտվեց: Ըստ Մկկեյնի Խոդորկովսկին ռուսական դահիճ Պուտինի անօրինականության զոհն է, և նույնպես ԱՄՆ-ի միջնորդության կարիքը կա այս գործում: Եվ վերջապես, սենատոր Մկկեյնի ամենատարօրինակ կարծիքներից վերջինը ԱՄՆ-Ռուսաստան «ստրատեգիական զինաթափման պայմանագրի» կնքման դեմ խիստ ընդգծված ելույթն էր, որն ուղղակիորեն հակասում է ԱՄՆ նախագահ Օբամայի դիրքորոշմանը: Ավելին ասենք, երեկոյան, ֆորումի փակման ժամանակ ամփոփիչ խոսքով հանդես եկավ «նոր ստարտ պայմանագրի» ԱՄՆ-ի կողմից բանակցությունների նախագահ Rose Gottemoeller-ը / Chief US Negotiator for new START Treaty/, ըստ որի այս պայմանագիրը մեծ պատմական նշանակություն ունեցող պայմանագիր է և Օբամայի վարչակազմի կողմից կազմակերպած ամենակարևորագույն քայլն է ներկա օրերի համար: Տիկին Gottemoeller-ի ելույթից տպավորությունը հսկայական էր և ամբողջովին չեզոքացրեց Մկկեյնի ռազմատենչ ոգով կատարած հայտարարությունները: Փակման մասում ելույթ ունեցավ նաև Վրաստանի փոխվարչապետ Ջիորջի Բարամիձեն, որը շատ մեծ գովեստերով ներկայացրեց □հսկայական ժողովրդավարական ինստիտուտ հանդիսացող ՆԱՏՈ-ին» Վրաստանի մասնակցության ապագան' առաջացնելով որոշ տարակուսանք ներկաների մոտ' ռազմական բլոկը ժողովրդավարական ինստիտուտ ներկայացնելու իր տարօրինակ մոտեցմամբ:
Ֆորումն այսօրվա ամենաբարձր մակարդակով գծագրեց ԱՄՆ-ի և ՆԱՏՈ-ի վերաբերմունքը Ռուսաստանի' նրա քաղաքականության ու էներգետիկ պլանների և մկրտումների նկատմամբ: Որոշակիորեն քննարկվեցին Ռուսաստանին քաղաքականապես մեկուսացնելու հնարավորությունների խնդիրները, հատկապես Եվրոպայում էներգետիկ ծրագրերից նրան դուրս թողնելու' Եվրոպայի վրա էներգետիկ լծակներից Ռուսաստանին զրկելու հնարավորությունների կտրվածքով: Ճիշտ է արտահայտվեցին նաև բարի ցանկություններ' Ռուսաստանի ժողովրդավարեցման և ճիշտ զարգացման դեպքում նրա հետ ավելի մտերմանալու ու նույնսիկ ՆԱՏՈ-ի հետ սերտ համագործակցելու կտրվածքով, բայց սրանք ավելի ուտոպիական տպավորություններ էին թողնում, քան այն իրատեսականը, որն իր բացման ելույթում ներկայացրեց սենատոր Մկկեյնը: Նույնիկս կոնգրեսմեն Մայք Թուրները «Ռուսաստանի-մարտահրավերներ և հնարավորություններ» ելույթով չկարողացավ անրրաժեշտ չափով մեղմել վիճակը' թողնելով հնարավոր եզրակացություններ անելու իրավունքը ռուսական կողմի վրա:
Նշենք որ հարավային Կովկասի մասով հիանալի ներկայացված էին Վրաստանը և Թուրքիան ու վերը բերված պատճառով բացակայում էր Ադրբեջանը: Բայց թե ինչու այսպիսի կարևոր ֆորումում ասելիքը ներկայացնելու մեծ հնարավորությունից հրաժարվել էր Հայաստանի ԱԳՆ-ն, չենք էլ ուզում քննարկել: Դե ինչ, սպասենք Հայաստանում սպասվող մոտակա փոփոխություններին և տեսնենք մեր երկրի համար ամենաճակատագրական հանդիսացող այս մարմիններում կկատարվեն անհրաժետ փոփոխություններ, որոնցից կախված են երկրի արտաքին քաղաքական դաշտում հաջողությունները, թե փոփոխությունները կլինեն միայն ներքին քաղաքական' իշխանության կյանքը ևս 1-2 տարով երկարաձգելու միտումով միայն:

ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն