Լրահոս

16.04.2017 21:10


Արտակարգ դեպք Շիրակում. փրկարարները 50-ամյա խմած քաղաքացուն իջեցրեցին 92 մ բարձրության ծխատար խողովակից (լուսանկար)

Արտակարգ դեպք Շիրակում. փրկարարները 50-ամյա խմած քաղաքացուն իջեցրեցին 92 մ բարձրության ծխատար խողովակից (լուսանկար)

Այսօր` ապրիլի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:50-ի սահմաններում, արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի ալկոհոլի ազդեցության տակ բարձրացել է Գյումրի քաղաքի Ռեպինի փողոցի թիվ 217/582 տնակի հարևանությամբ գտնվող` ԽՍՀՄ տարիներին կառուցված նախկին կաթսայատան ծխատար խողովակը և հայտարարում է, որ չի կարողանում իջնել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հրշեջ-փրկարարներին հաջողվել է մոտ 92 մետր բարձրություն ունեցող ծխատար խողովակի վրայից` 50 մետր բարձրությունից իջեցնել և շտապօգնության բժիշկներին մոտեցնել 50-ամյա Տիգրան Սուվարյանին:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը