Լրահոս

16.04.2017 20:34


Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը մահացել է

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը մահացել է

62 տարեկանում մահացել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արշակ Խաչատրյանը:

Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 17-ին, Ս.Վ. Մալայանի ակնաբուժական կլինիկայի հարեւանությամբ գտնվող սգո սրահում (Ֆուչիկի 27), ժամը 18.00-ին, իսկ հուղարկավորությունը՝ հաջորդ օրը, Արագածոտնի մարզի Կարբի գյուղում:

Արշակ Խաչատրյանը ծնվել էր 1955 թվականին Երևան քաղաքում։ 1985 թվականից ավարտել էր Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի իրավաբանական ‎ֆակուլտետը։ 1986 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Լենինյան շրջանի իրավաբանական կոնսուլտացիայում՝ որպես փաստաբան։ 1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի զինվորական գործերի դատական կոլեգիայում՝ դատավորի պաշտոնում։ 1999 թվականից աշխատում էր ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։

Այս խորագրի վերջին նյութերը