Լրահոս

16.04.2017 20:02


Գեղաձորի մոտ և «Վահանավանքի» տարածքում ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ

Գեղաձորի մոտ և «Վահանավանքի» տարածքում ավտոմեքենաներն արգելափակվել են ցեխակույտի մեջ

Ապրիլի 16-ին, ժամը 14:58-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհի 13-րդ կմ-ին՝ Գեղաձոր գյուղի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Mersedes» մակնիշի 52 TT 002 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Ապրիլի 16-ին, ժամը 10:33-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի «Վահանավանք» կոչվող տարածքում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «VAZ-2106» մակնիշի 35 FN 927 պետհամարանիշով ավտոմեքենան:

Այս խորագրի վերջին նյութերը