Լրահոս

15.04.2017 20:22


Վանաձորում նախկին ամուսինների վիճաբանությունն ավարտվել է ծեծով. կինը գործի է դրել շերեփը

Վանաձորում նախկին ամուսինների վիճաբանությունն ավարտվել է ծեծով. կինը գործի է դրել շերեփը

Երեկ՝ ապրիլի 14-ին, ժամը 01։50-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Բազումի բաժին, որ «աջ ակնագնդի թափանցող վնասվածք հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության բուժբրիգադը իրենց մոտ է տեղափոխել Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի բնակիչ՝ 41-ամյա Արա Մելքումյանին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոցում Ա. Մելքումյանը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ապրիլի 13-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում՝ վայր ընկնելու հետևանքով։

Բազումի ոստիկանները պարզել են, որ իրականում նա վնասվածքը ստացել է իր բնակարանում վիճաբանության ժամանակ՝ նախկին կնոջ՝ 34-ամյա Ռուզաննա Հարությունյանի կողմից, ով վիճաբանության ժամանակ խոհանոցից վերցնելով շերեփը՝ մի քանի անգամ հարվածել է Ա. Մելքումյանին։ Ոստիկանները հայտնաբերել են շերեփը, սակայն Ա. Մելքումյանը հրաժարվել է նախկին կնոջ վրա հաղորդում տալուց, իսկ նախկին կինն էլ ստորագրությամբ բաց է թողնվել։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը