Լրահոս

15.04.2017 20:17


Էջմիածնում դիմակավորված անձը վնասվածքներ է պատճառել մորն ու դստերը

Էջմիածնում դիմակավորված անձը վնասվածքներ է պատճառել մորն ու դստերը

shamshyan.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 14-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։10-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված ներս է մտել Զվարթնոց թաղամասի թիվ 142 քոթեջ, որտեղ դանակի սպառնալիքի տակ այնտեղ գտնվող անձանցից պահանջել է ոսկյա և արծաթյա զարդեր և գումար։ Դիմանակավորված անձի և այնտեղ գտնվող քոթեջի բնակիչներ՝ 80-ամյա Նորա Բաբայանի և նրա դստեր՝ նույն հասցեի բնակիչ՝ 59-ամյա Էլմիրա Բարսեղյանի միջև քաշքշուկ է տեղի ունեցել, ինչի հետևանքով Է. Բարսեղյանը ձեռքերի շրջանում ստացել է մարմնական վնասվածքներ, իսկ դիմանակավորված անձը կարողացել է այնտեղից հափշտակել 300 ԱՄՆ դոլար, 400.000 ՀՀ դրամին համարժեք ոսկյա, արծաթյա զարդեր։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը