Լրահոս

15.04.2017 22:45


Ձորաղբյուրի ամառանոցներում բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը․ կան տուժածներ

Ձորաղբյուրի ամառանոցներում բախվել են «Opel»-ն ու «Mercedes»-ը․ կան տուժածներ

Ապրիլի 15-ին, ժամը 15:11-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամառանոցներում՝ Նորավան թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Opel» մակնիշի 26 OU 294 պետհամարանիշով (վարորդ՝ Վ. Ու.) և «Mercedes» մակնիշի 34 AO 353 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենաները.

Ա.Ա.-ը հոսպիտալացվել է Աբովյան քաղաքի հիվանդանոց, իսկ Վ. Ու.-ն տեղի ուժերով տեղափոխել է «սրբ. Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը