Լրահոս

15.04.2017 14:18


Ինչպես օծանելիքով գայթակղել. խուրհուրդներ Պուտինի օծանելիքի հեղինակից

Ինչպես օծանելիքով գայթակղել. խուրհուրդներ Պուտինի օծանելիքի հեղինակից

Օծանելիքը պետք է օգտագործել այնպես, որ այն գերի, այլ ոչ թե հակառակը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, խոսելով պարֆյումի ճիշտ ընտրության, ճիշտ օգտագործման կանոնների եւ գաղտնիքների, բույրի փիլիսոփայության մասին՝ ասաց ֆրանսիական ՖԻՖԻ մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ, աշխարհահռչակ հեղինակավոր պարֆյումեր Ժաննա Գլադկովան: Այս մասին հայտնում է a1plus.am–ը։

Օծանելիքի սխալ օգտագործումը նա նմանեցնում է շուրթերին լղոզած շրթներկի հետ. «Օծանելիքը պետք է ցանել այնպես, որ այն սկսի խաղալ, այլ ոչ թե խեղդի. այն պետք է ցանել դաստակներին, պարանոցի հատվածում եւ մի փոքր էլ՝ մազերի վրա, բայց ոչ երբեք ականջների հետնամասում, քանի որ այնտեղ ճարպային հանգույցները շատ են: Օծանելիքը միշտ պետք է չբավարարի, այնպես, ինչպես սեղանի մոտից պետք է վեր կենալ մի փոքր սոված: Վատ ճաշակի արտահայտություն է, երբ մարդը մտնում է սենյակ ու հեռվից գալիս է նրա օծանելիքի բույրը»:

Ինչ վերաբերում է ֆերամոններին, ապա դրանք, ըստ նրա, բույրեր են, որոնք հակառակ սեռի հետ կոնտակտ են ստեղծում. «Ըստ բույրերի՝ կարելի է սիրահարվել կամ հակառակը՝ վանել միմյանց: Ժամանակակից պարֆյումերիան 70 տոկոսից բաղկացած է մուսկուսից, որը կանացի սեռական գրգռիչ է, եւ ամբրայից՝ տղամարդու սեռական գրգռիչ: Դրանք՝ ինչպես կողպեքն ու բանալին: Այդպիսով դուք ձեր սեքսուալ ձգողականությունը դարձնում ենք հեռակարավարվող: Ըստ այդ, եթե դուք սխալ կամ ձեզ ոչ այնքան հաճելի օծանելիք եք օգտագործում, ապա դուք դեպի ձեզ ձգում եք սխալ մարդու: Պետք է գայթակղել հակառակ սեռին, որպեսզի թելը չկտրվի ձեր ձգողականության: Սա է ժամանակակից պարֆյումերիան: Այդ դեպքում դուք կլինեք անպարտելի գեղեցիկ, հմայիչ»:

Ինչպե՞ս հասկանալ, որ տվյալ բույրը հենց քոնն է, տիկին Գլադկովան հիշեցնում է՝ չկան գեղեցիկ կամ տգեղ բույրեր. «Կան բույրեր, որոնք արդեն գտել են իրենց հասցեատիրոջը, իսկ մյուսները՝ դեռ փնտրտուքի մեջ են: Բույրը պետք է լինի ձեր մի մասնիկը: Օրինակ՝ երբ հագուստ եք ընտրում, դուք գիտեք ձեր չափսերը, գույնը, ձեւը, նույնն էլ օծանելիքն է: Յուրաքանչյուր օծանելիքի մեջ ապրում է կնոջ կամ տղամարդու մի կերպար, եւ երբ դուք որեւէ օծանելիք եք փորձում ու եթե այն հենց ձերն է, ապա ձեր մաշկն արձագանքում է հիացմունքով: Եթե օծանելիքը ձերն է, ապա ազդակները հետեւյալն են՝ հաջորդ օրը նրա բույրը այլեւս ընդգծված չեք զգում, քանի որ այն ձեր մի մասնիկն է դարձել, ինչպես նաեւ՝ եթե այն սկսում է բոլորին դուր գալ: Մի դեպք եղավ, երբ մի կին ինձ ասաց, թե իր օծանելիքի պատճառով ամուսինն ուզում է բաժանվել իրենից, ես ասացի՝ բեր, ես կտեսնեմ, թե ինչու են ուզում քեզ վռնդել: Եվ, իսկապես, երբ այդ կինը բերեց իր օծանելիքը, ես նույնպես ասացի՝ ես էլ քեզ տնից կվռնդեի: Դա նույնն է, թե հագնվես անճաշակ»:

Ի դեպ, Ժաննա Գլադկովան անհատական բույրեր է ստեղծել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար՝ նրա նախկին կնոջ պատվերով, ինչպես նաեւ՝ Չեչնիայի նախագահ Ռուսլան Կադիրովի կանացից մեկի պատվերով:

Մանրամասները՝ a1plus.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը