Լրահոս

15.04.2017 12:17


Շլորկուտ կոչվող տարածքում քամու հետևանքով ծառն ընկել է քաղաքացու վրա. նա մահացել է

Շլորկուտ կոչվող տարածքում քամու հետևանքով ծառն ընկել է քաղաքացու վրա. նա մահացել է

Ապրիլի 14-ին` ժամը 16.15–ին, Նոյեմբերյանի հիվանդանոցից ոստիկանություն հաղորդում է ստացվել այն մասին, որ «Շտապօգնության» ծառայության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 1976 թ. ծնված Վ. Գ-ի դին։

Պարզվել է, որ նույն օրը Լոռու մարզի Շնողի անտառպետության Շլորկուտ կոչվող տարածքում փայտանյութ պատրաստելու ժամանակ քամու հետևանքով կանգնուն ծառերից մեկը, նրա վրա է ընկել՝ պատճառելով մահ:

Այս խորագրի վերջին նյութերը