Լրահոս

15.04.2017 10:40


Ժամկետային զինծառայողը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել ծառայակցի նկատմամբ

Ժամկետային զինծառայողը սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել ծառայակցի նկատմամբ

Սյունիքի մարզում ժամկետային զինծառայողներից մեկը հայտնվել է դատարանում ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու համար:

Պարզվել է՝ ժամկետային զինծառայողը 2016թ. դեկտեմբերի 31-ի գիշերը զորանոցի ննջարանում, օգտվելով ծառայակցի անօգնական վիճակից, նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի համասեռական գործողություններ:

Ժամկետային զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով: Նա հանձնվել է հրամանատարության հսկողությանը:

Այս խորագրի վերջին նյութերը