Աշխարհ

15.04.2017 10:30


Սիրիացի գեներալն Ասադին մեղադրել է քիմիական զենքը թաքցնելու համար

Սիրիացի գեներալն Ասադին մեղադրել է քիմիական զենքը թաքցնելու համար

Սիրիայի բանակի գեներալ Զահեր աս Սաքաթը, որը 2013–ից դասալիք է, հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հարյուրավոր տոննաներով քիմիական զենք է թաքցրել։ Այս մասին նա հայտնել է «The Telegraph»–ին։

2016–ին ՔԶԱԿ–ը հայտարարել էր, որ քիմիական զենքն ամբողջությամբ ոչնչացվել կամ դուրս է բերվել Սիրիայի տարածքից։ Սակայն Սաքաթը պնդում է, որ սիրիական իշխանությունները համաձայնել են ոչնչացնել զենքի միայն կեսը։

«Նրանք խոստովանել են, որ ընդամենը 1,3 հազ տոննա ունեն, մինչդեռ իրականում 2 անգամ ավելի էր. նվազագույն հաշվարկներով՝ նրանց մոտ 2 հազ տոննա կար»,–ասել է սիրիացի նախկին զինվորականը՝ վստահեցնելով, որ Սիրիան զարինի մեծ պաշարներ ունի, ավելին՝ անգամ ավիառումբեր։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը