Լրահոս

15.04.2017 09:42


Կիրանց գյուղի մոտ ավտոմեքենան կողաշրջվել է

Կիրանց գյուղի մոտ ավտոմեքենան կողաշրջվել է

Ապրիլի 15-ին, ժամը 05:10-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-16 ավտոճանապարհի Իջևան-Նոյեմբերյան հատվածի 21-րդ կմ-ին Škoda Fabia մակնիշի 652 OP 61 (վարորդ՝ 1989 թ. ծնված Ա. Հ.) պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և ուղղել այն:

Այս խորագրի վերջին նյութերը