Լրահոս

14.04.2017 22:20


Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի աղյուսի արտադրամասում

Հրդեհ է բռնկվել Տաշիր քաղաքի աղյուսի արտադրամասում

Ապրիլի 14-ին, ժամը 20:25-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Տաշիր քաղաքի Ջահուկյան փողոցում գտնվող աղյուսի արտադրամասում այրվում է տորֆ:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:51-ին, մարվել՝ 21:37-ին:

Ջահուկյան փողոցի թիվ 5 հասցեում գտնվող աղյուսի արտադրամասում այրվել է մոտ 10 խմ տորֆ:

Այս խորագրի վերջին նյութերը