Լրահոս

14.04.2017 19:20


«Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանների մուտքը մեկ օրով անվճար կլինի

«Գառնի» և «Զվարթնոց» արգելոց-թանգարանների մուտքը մեկ օրով անվճար կլինի

Նկատի ունենալով, որ ապրիլի 18-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ նշվում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր` «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հրամանով «Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանների մուտքն այցելուների համար ապրիլի 18-ին կլինի անվճար:

«Գառնի» և «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարաններն աշխատում են` ժամը 10.00-ից մինչև 17.30-ը:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի

պահպանության ծառայություն» ՊՈԱԿ

Այս խորագրի վերջին նյութերը