Լրահոս

14.04.2017 13:35


ՀՀ ոստիկանությունը նշում է իր կազմավորման 99–ամյակը

ՀՀ ոստիկանությունը նշում է իր կազմավորման 99–ամյակը

Այսօր ՀՀ ոստիկանությունը նշում է իր կազմավորման 99–ամյակը:

Ժողովրդավարական հասարակության կյանքում ոստիկանը վստահության և անվտանգության զգացում պետք է ներշնչի: Ոստիկանի վարկանիշն անմիջականորեն կապված է հանցագործությունների և դրանց բացահայտման հետ:

Ոստիկանը հաճախ նաև կյանքի գնով է պաշտպանում օրինախախտից, հանցավոր ոտնձգությունից՝ կատարելով իր ծառայողական ու մասնագիտական պարտքը:

Ոստիկանությունը ՀՀ ներքին գործերի նախարարության միասնական կենտրոնացված համակարգի բաղադրիչ մասն է: Հայաստանի ոստիկանությունը ներքին գործերի պետական կառավարման լիազորված մարմնի համակարգում գործող մարմին է, որի պարտականությունն է հանցավոր և հակաիրավական այլ ոտնձգություններից պաշտպանել մարդու կյանքն ու առողջությունը, ինչպես նաև այլ իրավունքներն ու ազատությունները, սեփականությունը, հասարակության ու պետության շահերը:

Ոստիկանության գործունեությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, այլ օրենքներով ու իրավական ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Այս խորագրի վերջին նյութերը