Լրահոս

14.04.2017 13:02


Այս տարի «Վերջին զանգը» կհնչի մայիսի 26–ին

Այս տարի «Վերջին զանգը» կհնչի մայիսի 26–ին

Հայաստանում շրջանավարտների համար «Վերջին զանգ»–­ն այս տարի կհնչի մայիսի 26­-ին: «Արմենպրես»–­ի հետ զրույցում Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչությունից տեղեկացրին, որ Երեւանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործում է 159 դպրոց, որոնցից 14-­ը միջնակարգ:

«Այս տարի 9-­րդ դասարանը կավարտի 7750, իսկ 12­-րդ դասարանը` շուրջ 410 աշակերտ»,- տեղեկացրին վարչությունից:

Վերջին դասի առթիվ հանրակրթական դպրոցներում միջոցառումներ են անցկացվելու: Դրանից հետո շրջանավարտները կմասնակցեն միասնական քննությունների։

Այս խորագրի վերջին նյութերը