Լրահոս

14.04.2017 11:30


ՀՀ ԳԱԱ–ն և ճապոնական ընկերությունը կհամագործակցեն շրջակա միջավայրի պաշտպանության գործում

ՀՀ ԳԱԱ–ն և ճապոնական ընկերությունը կհամագործակցեն շրջակա միջավայրի պաշտպանության գործում

ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոն և «Environmental Control Center Co» ճապոնական առաջատար բազային ընկերությունը կհամագործակցեն շրջակա միջավայրի պաշտպանության գործում: Համագործակցության համաձայնությունը ձեռք է բերվել ապրիլի 10-ին տեղի ունեցած տեսակոնֆերանսի ժամանակ: Մեկ ամսվա ընթացքում կմշակվի և կձևավորվի երկու կողմերի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմատիկային նվիրված նախագիծ` նպատակաուղղված ճապոնական առաջավոր փորձի` Հայաստանի էկոհամակարգի պահպանության գործընթացում ներդրմանը։

Ճապոնական «Environmental Control Center Co» ընկերությունը մասնագիտացված է հողի, ջրի, օդային ավազանի մշտադիտարկումների և հետազոտությունների իրականացման գործում։

Տեսակոնֆերանսի ժամանակ մասնավորապես քննարկվել է շրջակա միջավայրի պաշտպանությունը սնդիկի և նրա միացությունների անտրոպոգեն արտանետումներից Սնդիկի մասին Մինամատայի կոնվենցիայի շրջանակներում:
«Environmental Control Center Co» ընկերության հետ քննարկմանը մասնակցել են ՀՀ ԳԱԱ Փորձաքննությունների ազգային բյուրոյի, ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության ևմթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության, ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ։

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը