Լրահոս

13.04.2017 17:29


Լեվինան այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ (լուսանկար)

Լեվինան այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ (լուսանկար)

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի Գերմանիայի ներկայացուցիչ Լեւինան եվրատեսիլյան փրոմո-արշավի շրջանակում Երեւանում է: Այսօր երգչուհին այցելել է Կոմիտասի թանգարան-ինստիտուտ եւ կատարել Կոմիտասի «Կաքավիկ»-ը: Թանգարանում երգչուհուն հետաքրքրել են Կոմիտասի անձնական իրերը, ստեղծած երաժշտությունը, ինչպես նաեւ այն փաստը, որ Կոմիտասը սովորել է Բեռլինի հեղինակավոր Ֆրիդրիխ Վիլհելմ (այժմ Ալ. Հումբոլտի անվան) արքունի համալսարանի փիլիսոփայության բաժնում:

Լեւինան ծանոթացել է նաեւ թանգարանում վերջերս բացված «Հնչյուն եւ լռություն. Երաժիշտը եւ նվագարանը դարերի հոլովույթում» ժամանակավոր ցուցադրությանը, որտեղ ներկայացված են ազգային նվագարաններ: Գերմանացի երգչուհին փորձել է քանոն նվագել, լսել նվագարաններով տարբեր ժողովրդական կատարումներ, որոնք, իր խոսքերով, շատ տպավորիչ են:

Շրջայցի ավարտին Լեւինան գրառում է կատարել Կոմիտասի թանգարան-ինստիտուտի հուշամատյանում, որտեղ մասնավորապես ասված է. «Անչափ շնորհակալ եմ հիանալի եւ հետաքրքիր շրջայցի ու Կոմիտասի մասին պատմելու համար: Ես այսուհետ նրա երաժշտությունն ավելի շատ կլսեմ»:

Լեւինայի այցի ընթացքում նախատեսված է նաեւ հանդիպում «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների, եվրատեսիլյան երկրպագուների եւ ԶԼՄ ներկայացուցիչների հետ:

Առաջին ալիք

Հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը