Լրահոս

13.04.2017 18:10


1 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 14 դեպք

1 օրվա ընթացքում բացահայտվել է գողության 14 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 12-13-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 9 դեպքից բացահայտվել է 7-ը:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 դեպք:
Բացահայտվել է գողության 14, խարդախության 8, գույքի դիտավորությամբ ոչնչացման 1, հարկերից խուսափելու և խուլիգանության 2-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու և խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետևանքով 10 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը