Լրահոս

14.01.2010 17:42


Ադրբեջանի ԱԳՆ. «Հակամարտությունը պետք է լուծվի միայն տարածքային ամբողջականության, անկախության և միջազգային մակարդակով ընդունված մեր երկրի սահմանների շրջանակներում»

Ամփոփելով 2009-ը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարությունը մամլո հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ նախորդ տարի հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման բանակցություններն առանձնացել են իրենց ինտենսիվությամբ։

Նշվում է նաև, որ տարվա ընթացքում հակամարտության հանդեպ բավական բարձր է եղել նաև միջազգային հանրության ուշադրությունը։

«Միջազգային հանրությունը գիտակցում է ստատուս-քվոյի պահպանման անհնարինությունը և հակամարտության շուտափույթ լուծման անհրաժեշտությունը,- մասնավորապես ասված է այդ հաղորդագրությունում,-հակամարտությունը պետք է լուծվի միայն տարածքային ամբողջականության, անկախության և մեր երկրի՝ միջազգային մակարդակով ընդունված սահմանների շրջանակներում»։

 

 

Այս խորագրի վերջին նյութերը