Լրահոս

13.12.2010 09:18


Մահացել է գերմանացի հայտնի հայագետ Հերման Գոլցը

Դեկտեմբերի 9-ին,  կյանքի 64-րդ տարում մահացել է գերմանացի հայտնի աստվածաբան, եկեղեցագետ ու հայագետ դոկտոր, պրոֆեսոր Հերման Գոլցը:

Նա տասնամյակներ շարունակ իր նպաստն ու աջակցությունն է բերել Գերմանիայում հայ ժողովրդի մեծագույն դատի' Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման ուղղությամբ: Պրոֆեսոր Գոլցը հանրությանը ծանոթ է հատկապես հայ ժողովրդի մեծագույն բարեկամներից մեկի' Հովհաննես Լեփսիուսի գործունեության լուսաբանմամբ, նրա արխիվների պահպանմամբ և հետազոտությամբ:

Հերման Գոլցն պարգևատրվել է Հայ եկեղեցու «Սուրբ Սահակ-Մեսրոպ» շքանշանով:

Ըստ www.rheinmain.haypedia.org

Այս խորագրի վերջին նյութերը