Լրահոս

13.04.2017 11:19


Արցախում մեկնարկել են «Արծվիկ» ռազմամարզական խաղերը

Արցախում մեկնարկել են «Արծվիկ» ռազմամարզական խաղերը

Ապրիլի 12-ին, Արցախի հանրապետության պաշտպանության և կրթության, գիտության ու սպորտի նախարաության համագործակցությամբ, մեկնարկել է «Արծվիկ» ռազմամարզական խաղերի եզրափակիչ՝ հանրապետական փուլը, որի մեկնարկը տրվել է հանդիսավոր պայմաններում՝ բանակի առանձին մոտոհրաձգային զորամասերից մեկում:

Իր խոսքում կարևորելով նման մրցույթների անցկացումը՝ բանակի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ, գեներալ-մայոր Վարդան Բալայանը նշել է, որ դրանց արդյունքում բանակը համալրվում է ավելի պատրաստ զորակոչիկներով:

Հավելենք նաև, որ ռազմամարզական խաղերը կտևեն մինչև ապրիլի 14-ը, իսկ հաղթող թիմերն ու լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները կխրախուսվեն Արցախի հանրապետության պաշտպանության, կրթության, գիտության ու սպորտի նախարարների հրամաններով, ինչպես նաև Արցախի ազատամարտիկների միության և Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից:

ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը