Լրահոս

13.04.2017 09:31


Այրք գյուղում և Գավառում ձյան մեջ արգելափակվել են ավտոմեքենաներ

Այրք գյուղում և Գավառում ձյան մեջ արգելափակվել են ավտոմեքենաներ

Ապրիլի 13-ին, ժամը 02։35-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Վարդենիսի լեռներում՝ Տաշքենդի կոչվող հանդամասում, «Վիլիս» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ, վառելիքը վերջացել է. ուղևորներին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ՈՒԱԶ» մակնիշի 22 LO 791 պետհամարանիշով ավտոմեքենան ձյան մեջ է արգելափակվել Այրք գյուղի հարակից հանդամասում:

Փրկարարները վարորդին և 3 ուղևորների տեղափոխել են Վարդենիս քաղաք:

***

Ապրիլի 13-ին, ժամը 00։14-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Սուրբ խաչ կոչվող հանդամասում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «УАЗ 452» մակնիշի 35 UV 578 պետհամարանիշով ավտոմեքենան (2 ուղևոր):

Այս խորագրի վերջին նյութերը