Լրահոս

13.04.2017 09:15


Մխչյան գյուղում «Volkswagen golf»-ը հարվածել է գազատար խողովակին․ կա տուժած

Մխչյան գյուղում «Volkswagen golf»-ը հարվածել է գազատար խողովակին․ կա տուժած

Ապրիլի 13-ին, ժամը 01.56-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մխչյան գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արևաբույր գյուղի վերջնամասում «Volkswagen golf 3» մակնիշի 34 RT 942 պետհամարանիշով (վարորդ՝ 1989 թ. ծնված Վ. Մ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հարվածել գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տեղափոխվել է Էրեբունի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, իսկ գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազատար խողովակից գազի արտահոսքը:

Այս խորագրի վերջին նյութերը