Լրահոս

12.12.2010 09:35


Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

ՀՀ նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Քննարկվել և հավանության է արժանացել «ՀՀ սպառազինության և ռազմական տեխնիկայի 2011-2015թթ. զարգացման պետական ծրագիրը»: Այն հանդիսանում է ՀՀ զինված ուժերում իրականացվող միջնաժամկետ պլանավորման աշխատանքների արգասիքներից մեկը և մշակվել է 2008թ. մեկնարկած ՀՀ պաշտպանության ռազմավարական վերանայման նախորդ փուլերի արդյունքների հիման վրա: Ծրագիրն ուղղված է ՀՀ անվտանգության ռազմական սպառնալիքների չեզոքացման համար անհրաժեշտ միջոցների ապահովմանը:
Նիստում նշվել է, որ նորագույն սպառազինության ձեռքբերման արդյունքում զգալիորեն կբարձրացվի ՀՀ զինված ուժերի մարտունակությունը, ծրագրի իրականացումը կընդլայնի նաև ՀՀ ռազմական անվտանգությունը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում:

Այս խորագրի վերջին նյութերը