Լրահոս

12.04.2017 14:37


Վրաերթի ենթարկված տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Վրաերթի ենթարկված տղամարդը վերակենդանացման բաժանմունքում մահացել է

Ապրիլի 10-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Ծիլքար գյուղի վարչական տարածքում, վրաերթի էր ենթարկել 53-ամյա տղամարդու, որը մարմանական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ապրիլի 11-ին՝ ժամը 5.40-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ վրաերթի ենթարկված տղամարդը՝ 1964 թ. ծնված Վաչագան Թումանյանը, ապրիլի 11-ին՝ ժամը 4.30-ի սահմաններում, վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է:

ՀՀ ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը