Լրահոս

12.04.2017 22:57


1 օրվա ընթացքում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 6 դեպք

1 օրվա ընթացքում արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 6 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 11-ից 12-ը հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք:

Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքերը բացահայտվել են:
Արձանագրվել է զենք-զինամթերքի առգրավման 1 և թմրամիջոցի հայտնաբերման 6 դեպք:
Բացահայտվել է գողության 21, խարդախության 6, հարկերից խուսափելու և համակարգչային հանցագործության 1-ական, յուրացման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 2-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության և մարմնական վնասվածք հասցնելու 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Այս խորագրի վերջին նյութերը