Լրահոս

12.04.2017 13:25


«Մազալու դեպքեր 911-ում». Սիրեկան՝ օձի փոխարեն և տատիկ–պապիկը

«Մազալու դեպքեր 911-ում». Սիրեկան՝ օձի փոխարեն և տատիկ–պապիկը

Հաճախ ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունը դառնում է մեր համաքաղաքացիների վերջին հույսը, և արտակարգ դեպքերից բացի` փրկարարներին ինչ հարցով ասես, որ չեն դիմում` սկսած լվացք հավաքելուց մինչև… «Մինչև»-ն էլ անսահման է մարդկային երևակայության պես: ԱԻՆ ֆեյսբուքյան էջում մեկնարկում է նոր շարք` «Մազալու դեպքեր 911-ում»։

Ներկայացնում ենք դրանցից երկուսը.

Սիրեկան՝ օձի փոխարեն
Քաղաքացուց ահազանգ է ստացվում, որ վերջինիս ամառանոցում, որտեղ այդ պահին գտնվում են նրա մայրն ու երեխաները, օձ է նկատվել, որին վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբն ամառանոցում ահազանգողի մոր և երեխաների փոխարեն հայտնաբերում է վերջինիս քրոջը՝ սիրեկանի հետ: Քույրը հայտնել է, որ ինքը ոչ մի օձ չի նկատել և առավել ևս նման ահազանգ չի փոխանցել:

Տատիկ-պապիկ

«911» ծառայությունում ահազանգ է ստացվում, որ Երևանի շենքերից մեկի բնակարանի բնակիչը (82 տարեկան կին) չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը դուռը բացելու համար:
Դեպքի վայր մեկնած հրշեջ-փրկարարները, բնակարանի դուռը բացելով, պարզում են, որ տատիկը ներսում գտնվել է մեկ այլ պապիկի հետ, ինչի համար էլ չի ցանկացել բացել դուռը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը