Լրահոս

14.01.2010 17:03

Թուրքիայի հետ սահմանի ճանաչումը լրացուցիչ պայմանագրո՞վ է նախատեսվում

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ սահմանադրագետ Վարդան Պողոսյանն ասել է, թե չնայած այն հանգամանքին, որ հայ-թուրքական արձանագրություններում ամրագրված է սահմանների փոխադարձ ճանաչման դրույթը, այնուամենայնիվ, ՍԴ-ն իր որոշման մեջ կոռեկտ ձևակերպումներ է տվել նաև դրա հետ կապված։

Լրագրողի այն հարցին, թե այդ մեկնաբանությունը ենթադրո՞ւմ է, որ Թուրքիայի հետ սահմանի ճանաչումը լրացուցիչ պայմանագրով է նախատեսվում, նա պատասխանել է, որ եթե մենք խոսում ենք սահմանի բացման մասին, չճանաչելը կլինի անիմաստ քայլ։ Ըստ Վարդան Պողոսյանի՝ արձանագրություններով միայն հաստատվում են դիվանագիտական հարաբերություններ, իսկ մնացած գործընթացներն ապագայի խնդիր են։

ՍԴ-ի աշխատակազմի միջազգային պայմանագրերի  բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանն էլ նշել է, թե սահմանների ճանաչման դրույթներն արձանագրությունների նախաբանում են ամրագրված, իսկ իրավական պրակտիկան ասում է, որ ՍԴ-ն պետք է իրավական գնահատականներ տա ոչ թե նախաբանին, այլ պայմանագրում նշված բուն պարտավորություններին, և, այսպես թե այնպես, սահմանների փոխադարձ ճանաչումը լրացուցիչ պայմանավորվածությունների տեղիք է տալիս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։