Աշխարհ

12.04.2017 11:30


Լե Պենը խոստացել է Ֆրանսիային հանել Շենգենից

Լե Պենը խոստացել է Ֆրանսիային հանել Շենգենից

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթանակ տանելուց հետո ուլտրաաջերի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը կդադարեցնի Շենգենյան գոտում Ֆրանսիայի մասնակցությունը։ Այս մասին հայտնում է AFP–ն։

Լե Պենն ընդգծել է, որ խոսքը ոչ միայն Շենգենյան համաձայնագրից դուրս գալու մասին է, այլ նաև սահմանին վերահսկողությունը վերականգնելու, ինչպես նաև Ֆրանսիայից այն օտարերկրացիներին արտաքսելու, որոնք հայտնվել են արմատական իսլամականների ցուցակում։

Նախագահի թեկնածուն նաև խոստացել է ուժեղացնել Ֆրանսիայի տնտեսությունն ու ամրապնդել անվտանգությունը։

Հիշեցնենք՝ Ֆրանսիայում նախագահական ընտրությունների առաջին փուլը նշանակված է ապրիլի 23–ին, երկրորդը՝ մայիսի 7–ին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը