Լրահոս

12.04.2017 09:14


Նանսենի փողոցում՝ «Յանտար» խանութի մոտ, այրվել է «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենա

Նանսենի փողոցում՝ «Յանտար» խանութի մոտ, այրվել է «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենա

Ապրիլի 11-ին, ժամը 22:02-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նանսենի փողոցում՝ «Յանտար» խանութի մոտակայքում այրվում է «ԳԱԶ 3110» մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:12-ին, մարվել՝ 22:22-ին:

Այրվել է «ԳԱԶ 3110» մակնիշի 038 GG 01 պետհամարանիշի (վարորդ՝ Լ. Չ.) ավտոմեքենայի առջևի հատվածը ամբողջությամբ և սրահը՝ մասամբ:

Այս խորագրի վերջին նյութերը