Լրահոս

11.04.2017 21:42


ՃՈ. Փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ

ՃՈ. Փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների կուտակումներից և վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով 2017 թ. ապրիլի 8-ից Երևանի Ագաթանգեղոսի փողոցում և Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխությունների արդյունքում՝ կփակվի Ագաթանգեղոսի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայից Արշակունյաց պողոտայի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների համարնախատեսված՝ 120 մետր չհասած Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկ, հետադարձի տեղը: Նշված ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցները հետադարձկարող են կատարել Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում:
Նշված փոփոխություններով պայամանվորված փոփոխվել է նաև տվյալ խաչմերուկի լուսացուցային օբյեկտի աշխատանքային ռեժիմըայնպես, որ Արշակունյաց պողոտայից Ագաթանգեղոս փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների երթևեկությունըկարգավորող լուսացույցի աջ սեկցիան տվյալ ուղղությամբ երթևեկությունը կթույլատրի որոշակի ընդհատումներով՝ նախկին անընդհատի փոխարեն:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչև 2017 թ. ապրիլի 16-ը ներառյալ՝ նշված փոփոխություններով պայմանավորված իրավախախտումները տեսանկարահանող սարքերով չեն արձանագրվի:

Այս խորագրի վերջին նյութերը