Լրահոս

11.12.2010 14:36


Հոգեբան. «Աղանդավորական շարժումները մեր երկրի համար կործանարար են»

Հոգեբան Կարինե Նալչաջյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով աղանդների ու նրանց տարածվածության մասին՝ նշել է, թե դա նախ և առաջ հոգեբանական ազդեցություն է, որտեղ շահարկվում են մարդկանց կրոնական զգացմունքները.

-Նկատել ե՞ք՝ քարոզիչները փողոցում երբեք մենակ չեն լինում, նրանք միշտ ման են գալիս զույգերով, որովհետև իրար վերահսկում են: Այսինքն' տոտալ վերահսկում է ներսից, տոտալ զրպարտություններ են, այնտեղ վերահսկվում է ամեն ինչ' մարդու անձնական կյանքի պարզ, ինտիմ մանրամասներով։

Հոգեբանն ավելացրել է, որ Եհովայի վկաները մարդու հոգեբանության վրա ազդեցության շատ նուրբ մեխանիզմներ են օգտագործում: Իսկ իրենց կառույցներն ամուր պահելու համար ուսումնասիրում ու օգտագործում են հոգեբանության ժամանակակից բոլոր մեթոդները:

Նա նաև շատ վտանգավոր է համարել այն փաստը, որ Հայաստանում և արդեն իսկ Արցախում էլ աղանդավորական շարժումների թիվը մեծացել է։ Դա, ըստ հոգեբանի, Հայաստանի պես փոքր երկրի համար շատ վտանգավոր է և նույնիսկ կործանարար։

Այս խորագրի վերջին նյութերը