Բաքվում ձերբակալել են գլխաշորի արգելիք դեմ բողոքի գործողության մասնակիցները
Բաքվի կրթության նախարարության շենքի առջև երեկ տեղի է ունեցել բողոքի գործողություն ընդդեմ դպրոցում գլխաշոր կրելու արգելքի։ Այս մասին հաղորդում է «Trend» գործակալությունը։ Սրա հետևանքով մասնակիցներից մի քանիսը ձերբակալվել են։
Ցույցին մասնակցել են ինչպես մայրաքաղաքի բնակիչներ, այնպես էլ գավառներից եկած մարդիկ։ Հավաքվել է շուրջ հազար մարդ։
Որոշ ժամանակ անց ոստիկանությունը բողոքողներին ցրել է։ Գործողության մասնակիցների միջև ընդհարումներ են տեղի ունեցել։ Ըստ «Новости-Азербайджан»-ի՝ երկու կողմից կան տուժածներ։ Տեսանյութը կարելի է դիտել «YouTube»-ում (http://www.youtube.com/watch?v=iLjl2aFcuw0&feature=player_embedded):
Ցույցի հրահրման պատճառ է դարձել վերջերս Ադրբեջանի կրթության նախարար Միսիրա Մարդանովի ունեցած ելույթը, ով գլխաշոր կրելուն դեմ էր արտահայտվել։