Լրահոս

11.04.2017 15:37


Երևանում տնօրենը բարկացել է գումարը չվճարելու համար. դպրոցականները փորձել են ինքնասպան լինել

Երևանում տնօրենը բարկացել է գումարը չվճարելու համար. դպրոցականները փորձել են ինքնասպան լինել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ արտակարգ դեպք է գրանցվել մայրաքաղաքի դպրոցներից մեկի բակում. երկու դպրոցական ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:

Դեռահասներն սովորում են նույն դպրոցի՝ 10-րդ եւ 11-րդ դասարաններում։ Ըստ նախնական վարկածի՝ դպրոցի տնօրենը բարկացել է 10-րդ դասարանի աշակերտի վրա՝ դպրոցի կողմից տրամադրված գրքերի գումարը չվճարելու համար, ինչից ընկճվելով նույն օրը ժ.10.00-ին՝ դպրոցի բակում դպրոցականը եւ նրա ընկերը ածելիով վնասել են իրենց ձախ ձեռքերի նախաբազուկները:

Այս խորագրի վերջին նյութերը