Լրահոս

11.04.2017 14:35


Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Վրաստանի արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Վրաստանի արտաքին գործերի նախագահ Միխեիլ Ջանելիձեն, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանի ուղեկցությամբ, ապրիլի 11-ին այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Ջանելիձեն ծաղկեպսակ է դրել հուշահամալիրում, նաև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ` հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը Վրաստանի արտգործնախարարին ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը:

Այս խորագրի վերջին նյութերը