Լրահոս

11.04.2017 14:30


ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ի` ժամը 14:30-ի դրությամբ` ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Լոռու մարզի Տաշիր և Ստեփանավան քաղաքներում տեղում է թույլ ձյուն:

Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Սիսիան հատվածում առկա է մառախուղ:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսեթիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների և ավտոբուսների համար: Ռուսաստանի կողմում կուտակվել է մոտ 60 բեռնատար ավտոմեքենա:

Այս խորագրի վերջին նյութերը