Լրահոս

11.04.2017 14:24


Սպանություն Արագածոտնում. 52-ամյա մահացածի վրա արձակվել է 10-ից ավելի կրակոց

Սպանություն Արագածոտնում. 52-ամյա մահացածի վրա արձակվել է 10-ից ավելի կրակոց

Երեկ՝ ապրիլի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Աշտարակի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Աշտարակի բաժին, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Աշտարակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի։ Ինչպես հայտնում է shamshyan.com–ը, դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ տղամարդը մահացել է հրազենային 10-ից ավելի կրակոցների հետևանքով։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Աշտարակ քաղաքի Նարեկ թաղամասի բնակիչ, 52-ամյա Հարություն Մովսեսյանն էր։ Սպանությունը կատարելու կասկածանքով Աշտարակի ոստիկանները ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ տաք հետքերով հայտնաբերել են և ոստիկանության Աշտարակի բաժին են բերման ենթարկել Աշտարակ քաղաքի Շիրազի փողոցի 91 տան բնակիչ՝ 46-ամյա Արա Նազարյանին։

Ա. Նազարյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 35 FR 090 համարանիշի ավտոմեքենայում հայտնաբերվել է «Կալաշնիկով» տեսակի 2 ինքնաձիգ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ սպանությունը կատարելուց հետո Ա. Նազարյանը, ով նախկինում 3 անգամ դատապարտված է եղել, «07»-ով, որը պատկանում է սպանվածին, սպանության վայրից դիմել է փախուստի և հասնելով Աշտարակ քաղաքի Ներսես Աշտարակեցու փողոց՝ վթարի է ենթարկվել՝ բախվելով Աշտարակ քաղաքի Ն. Աշտարակեցու փողոցի 82 շենքի բնակիչ՝ 26-ամյա Հարություն Ավագյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 35 OD 180 համարանիշի և Արագածոտնի մարզի Ուշի գյուղի բնակիչ՝ 55-ամյա Ավետիս Հովհաննիսյանին պատկանող ВАЗ 2106 մակնիշի 34 DO 600 համարանիշի ավտոմեքենաներին։

Մանրամասները՝ shamshyan.com–ում։

Այս խորագրի վերջին նյութերը