Լրահոս

11.12.2010 14:20


ՀՀ-ում չկա մի օրենք, որով աղանդավորական շարժումների գործողությունները սահմանափակվեն

Զիվորական ծառայությունից հրաժարվող անձանցից շատերը փորձում են խուսափել պարտադիր և նույնիսկ այլընտրանքային զինծառայությունից՝ դա պատճառաբանելով կրոնական սկզբունքներով։ Այսօր այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի նախագահ Ալեքսանդր Ամարյանը։

Նա նաև հավելել է, թե իրականությանը չեն համապատասխանում կրոնական կառույցների գործունեությունը ոտնահարելու և խափանելու վերաբերյալ տեղեկությունները, քանի որ.

-Հայաստանի Հանրապետությունում չկա մի այնպիսի օրենք, որով արգելվի, սահմանափակվի կրոնական կառույցի գործունեությունը, չկա մի օրենք, որով կարողանան մտնեն՝ այդ կառույցը ստուգեն։ Չկան մասնագետներ՝ ո՛չ իրավաբաններ, ո՛չ հոգեբաններ, կրոնագետներ։

Ըստ բանախոսի՝ Հայաստանում չկա մի օրենք, որը ինչ-որ չափով կսահմանափակեր աղանդավորական շարժումների գործողությունները, և դա կապված է նրա հետ, որ իշխանությունը վախենում է Եվրախորհրդի արձագանքից ու գերադասում ընդհանրապես ոչինչ չձեռնարկել՝ թույլ տալով, որ դրանք խարխլեն պետության, հասարակության հիմքերը։

Այս խորագրի վերջին նյութերը