Լրահոս

14.01.2010 16:12

10/15 և 10/19 տեղամասերի քվեարկության արդյունքները համարվել են անվավեր

Հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների վերաբերյալ արձանագրությունների և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում կատարված վերահաշվարկների արդյունքների հիման վրա թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի 2010 թվականի հունվարի 14-ի ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավորի ընտրության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը և ղեկավարվելով ՀՀ ընտրական օրենսգրքի 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 2-րդ մասով' թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել Արա Ռուբենի Սիմոնյանի' թիվ 10 ընտրատարածքում ՀՀ Ազգային ժողովի մեծամասնական ընտրակարգով պատգամավոր ընտրվելու մասին: Քվեարկության արդյունքների մասին ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի արձանագրությունը ստորագրել է հանձնաժողովի 7 անդամ /չի ստորագրել ՀՅԴ ներկայացնող անդամը/, որոշմանը կողմ է քվեարկել 6-ը: Մինչ այդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը քննարկել է ստացված բոլոր դիմում-բողոքները: Անվավեր են ճանաչվել թիվ 10/15 և 10/19 տեղամասերի քվեարկության արդյունքները: Այս տեղամասերի վերաբերյալ նյութերը կներկայացվեն ՀՀ դատախազություն:

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։